Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը 3 ժամ 45 րոպե է տևել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ադրբեջանի նախագահը Թուրքիայի նախագահի հրավերով այսօր աշխատանքային մեկօրյա այցով Անկարայում է: «Էսենբողա» օդանավակայանում Իլհամ Ալիևին դիմավորել էին Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և այլ պաշտոնյաներ: Այնուհետև նա շարժվել էր Չանքայա նախագահական պալատ, որտեղ նրան ընդունել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երկու նախագահները աշխատանքային ճաշել են ունեցել, նրանց հանդիպումը փակ է ընթացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում է լինելու թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ուկրաինական ճգնաժամը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այլընտրանքային էներգետիկ ուղիների թեման: