Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահը Լեհաստանում է


ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մեկնում է Եվրոպա, 9-ը մարտի, 2022թ․
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մեկնում է Եվրոպա, 9-ը մարտի, 2022թ․

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը գտնվում է Լեհաստանում՝ տեղի իշխանությունների հետ քննարկելու ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակը տարածաշրջանում։

Այսօր Հարիսը կհանդիպի նախագահ Անջեյ Դուդայի և այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի զարգացումները և նախանշելու օգնությունն ընդլայնելու ուղիները:

Այցը տեղի է ունենում ԱՄՆ-ում և Լեհաստանում բուռն քննարկումների ֆոնին՝ խորհրդային արտադրության մարտական ինքնաթիռներ Ուկրաինա ուղարկելու նպատակահարմարության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG