Մատչելիության հղումներ

Սքոթ Քելլի. «Դիմոն, գուցե քեզ համար աշխատանք գտնես McDonalds-ում»


Ամերիկացի աստղանավորդ Սքոթ Քելլին, Կուստանայ, Ղազախստան, 3-ը մարտի, 2022թ.
Ամերիկացի աստղանավորդ Սքոթ Քելլին, Կուստանայ, Ղազախստան, 3-ը մարտի, 2022թ.

Ամերիկացի աստղանավորդ Սքոթ Քելլին, ով չորս տիեզերական թռիչք է կատարել՝ այդ թվում ռուսական «Սոյուզով», դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և ի նշան բողոքի վերադարձնում է «Տիեզերքի նվաճման գործում ծառայության համար» ռուսական պետական պարգևը:

Թվիթերում տեղադրած գրառմամբ աստղանավորդը դիմել է 2011 թվականին իրեն պարգևը շնորհած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, հայտնելով, որ վերադարձնում է մեդալը և խնդրում է այն հանձնել «ռուս մորն, ում որդին զոհվել է այդ անարդար պատերազմում»:

«Ես մեդալը փոստով կուղարկեմ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատուն», - գրել է Սքոթը:

Նա առաջին ամերիկացի աստղանավորդն է, ով միջազգային տիեզերական կայանում 340 օր մնացել է ռուսաստանցի տիեզերագնացների հետ:

Ամերիկացի աստղանավորդն առաջին օրվանից դատապարտել է ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա: Նա Թվիթերում ակտիվորեն մեկնաբանում է այդ պատերազմի թեման և գրառումներ է տեղադրում նաև ռուսերեն լեզվով:

Քելլիի և «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի միջև պատերազմի շուրջ հեռակա բանավեճ է սկսվել:

Նա արձագանքել է Ռոգոզինի այն մեկնաբանությանը, թե «առանց որոշ դրոշների ռուսական հրթիռն ավելի սիրուն կերևա»։

«Դիմոն, առանց այդ դրոշների և դրանց բերած արտարժույթի քո տիեզերական ծրագիրը կերած ձվի կեղևի գին էլ չունի: Գուցե քեզ համար աշխատանք գտնես McDonalds-ում, եթե McDonalds դեռ կա Ռուսաստանում», - գրել է ամերիկացի աստղանավորդը:

Ռոգոզինն այդ գրառմանը հայհոյանքով է պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG