Մատչելիության հղումներ

Մոսկվան խոստովանել է, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիային» նաև զորակոչիկներ են մասնակցել


ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիային» մասնակցել են նաև զորակոչիկներ, որոնց թվում կան գերեվարվածներ:

«Դժբախտաբար, մենք պարզել ենք, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիային» մասնակցել են զորակոչիկներ: Փաստորեն գրեթե բոլորն արդեն հեռացվել են Ուկրաինայի տարածքից»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա հավաստիացմամբ, նախարարությունն ամեն ինչ անում է զորակոչիներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը կանխելու համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հանրային ելույթներում հավաստիացրել է, որ զորակոչիկները ոչ մի դեպքում չեն մասնակցի «հատուկ օպերացիային», պնդելով, որ միայն պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողներ և սպայակազմ է ուղարկվել Ուկրաինա:

Պուտինը Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազությունից պահանջել է հետաքննել զորակոչիներին Ուկրաինա ուղարկելու փաստերը և պատժել մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG