Մատչելիության հղումներ

Բրիտանիան քննարկում է Ուկրաինա ՀՕՊ համակարգեր ուղարկելու հնարավորությունը


Բրիտանիայում քննարկում են Ուկրաինա հակաօդային պաշտպանության բրիտանական համակարգեր տրամադրելու հնարավորությունը:

Խոսքը Thales ընկերության արտադրած Starstreak շարժական հակաօդային հրթիռի մասին է, որը փոխադրելու, սպասարկելու և արձակելու համար ընդամենը մեկ զինծառայող է պետք:

«Ես կողմ եմ, որ Ուկրաինան կարողանա օգտագործել իր ինքնիշխան օդային տարածքը և արդյունավետ ռազմական գործողություններով հակազդել ռուսների զանգվածային ներխուժմանը, հրետանուն, որն առանց տարբերություն դնելու սպանդ և ավեր է տարածում այդ երկրում: Մենք պետք է հզորացնենք Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը»,- խորհրդարանում ասել է Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

Որպես ՆԱՏՕ-ի անդամ Բրիտանիան վերջերս մերժել է Ուկրաինայում թռիչքազերծ գոտի սահմանելու Կիևի խնդրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG