Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մերժում է Լեհաստանի խորհրդային արտադրության օդանավերն Ուկրաինային տրամադրելու գաղափարը


Լեհաստանի օդուժի MiG-29 տեսակի կործանիչը, արխիվ
Լեհաստանի օդուժի MiG-29 տեսակի կործանիչը, արխիվ

Միացյալ Նահանգները մերժում է Լեհաստանի խորհրդային արտադրության մարտական օդանավերն Ուկրաինային փոխանցելու և դրանց փոխարեն Լեհաստանին ամերիկյան մարտական օդանավեր տրամադրելու գաղափարը:

Դրանով լեհերը պետք է իրենց ունեցած MiG-29 տեսակի կործանիչներն ուղարկեին Գերմանիա՝ Ռամշտայնում գտնվող ամերիկյան ռազմակայան, և հետագայում դրանք պետք է համալրեին Ուկրաինայի օդուժը:

Միացյալ Նահանգների պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ասել է, թե «Վարշավայի այդ առաջարկն անակնկալ էր Վաշինգտոնի համար»:

Պենտագոնի ներկայացուցիչները նշել են, որ պատերազմի գոտում ՆԱՏՕ-ի օդուժի միջամտությունը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ամբողջ դաշինքի համար:

ՆԱՏՕ-ն փորձում է խուսափել ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելուց, քանի որ դա կհանգեցնի ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ:

Սպիտակ տունը մերժել է ամերիկյան ստորաբաժանումներ Ուկրաինա ուղարկելու տարբերակը, բայց ՆԱՏՕ-ն այդ պատերազմի կապակցությամբ սկսել է ակտիվորեն ամրապնդել դիրքերն Արևելյան Եվրոպայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG