Մատչելիության հղումներ

Ռուսաստանը թերագնահատել է Ուկրաինայի դիմադրողականության աստիճանը․ Հեյնս


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնս, արխիվ
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնս, արխիվ

Ամերիկյան հետախուզական կառույցների վերլուծաբանների համոզմամբ՝ ռուսները թերագնահատել են դժվարությունները, որոնց կարող էին հանդիպել Ուկրաինայում:

«Ներխուժումն իրականացվել է ըստ այն ծրագրի, որով, մեր կանխատեսմամբ, նրանք պետք է առաջնորդվեին: Բայց նրանք այնտեղ ուկրաինացիների կողմից հանդիպել են սպասվածից շատ ավելի համառ դիմադրության, ինչի հետևանքով լուրջ խնդիրների առաջ են կանգնել», - ասել է Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կազմակերպված լսումների ընթացքում:

Նրա փոխանցմամբ՝ ռուսները չեն կարողացել միանգամից գրավել Կիևը, ջախջախիչ հարված հասցնել ուկրաինացիներին և արագ հաղթանակ ապահովել ու դրանով Միացյալ Նահանգներին և ՆԱՏՕ-ին զրկել Ուկրաինային լուրջ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունից:

«Համաձայն մեր գնահատականի, Մոսկվան թերագնահատել է Ուկրաինայի դիմադրողականության աստիճանը և իր ներքին դժվարությունները ռազմական տեսակետից: Դա վատ կազմված ծրագիր է, ակնհայտ են մարտական ոգու, ինչպես նաև լոգիստիկայի հետ կապված խնդիրներ», - ասել է Հեյնսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG