Մատչելիության հղումներ

Ամերիկահայ 2 երիտասարդ ազատազրկման է դատապարտվել՝ թուրքական ռեստորանում մարդկանց վրա հարձակման համար


Երկու ամերիկահայ երիտասարդներ, որոնք մեղադրվում են Բևեռլի Հիլզի թուրքական ռեստորաններից մեկում մարդկանց վրա հարձակման համար, երկուշաբթի ազատազրկման են դատապարտվել։

Գլենդելից 23-ամյա Վիլյամ Ստեփանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ 24-ամյա Հարություն Հարի Չալիկյանը Տուջունգայից՝ 15 ամսվա ազատազրկման։ Դատարանը նաև պարտավորեցրել է նրանց ընդհանուր մոտ 21 հազար դոլար փոխհատուցել:

Հայազգի երիտասարդները մեղավոր են ճանաչվել ատելության հողի վրա հանցագործություն կատարելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 20-ին։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ նրանք ներխուժել են թուրքական ռեստորան, փայտե աթոռներով հարձակվել ռեստորանում գտնվող անձանց վրա, որոնց մի մասը ծագումով թուրքեր էին, հայհոյել և վիրավորական արտահայտություններ հնչեցրել թուրք ժողովրդի հասցեին։ Ըստ մեղադրող կողմի, Չալիկյանն ու Ստեփանյանը նաև վնասել են ռեստորանի գույքը, ջարդել ապակյա սպասքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG