Մատչելիության հղումներ

Shell-ը հրաժարվում է ռուսական նավթի և գազի մատակարարումից


Shell ընկերության լոգոն
Shell ընկերության լոգոն

Նավթագազային Shell ընկերությունը հայտարարել է ռուսական նավթի և գազի մատակարարումից հրաժարվելու մասին:

Բրիտանական նավթագազային խոշորագույն ընկերությունը հայտարարության մեջ նշում է, որ անհապաղ դադարեցնում է ռուսական հում նավթի բոլոր գնումները, փակում է լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում։

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի հետ բոլոր համատեղ գործարքները խզելու մասին։ Խոսքը «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծի, «Սախալին 2» նավթագազային հանքավայրերի զարգացման և «Սալիմ» նախագծի մասին է։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր շուրջ 250 արտասահմանյան առաջատար ընկերություններ հայտարարել են Ռուսաստանում իրենց աշխատանքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին։

Մի շարք խոշոր ընկերություններ դեռևս շարունակում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։ Դրանց թվում են Coca Cola-ն, Pepsi-ին, McDonalds-ը, Nestle-ն, Mars-ը, Philip Morris-ը, Starbucks-ը, Hilton-ը, Mariott-ը:

XS
SM
MD
LG