Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով հետախուզության տվյալները, հայտարարում է, որ Խարկովի մերձակայքում մարտերի ընթացքում սպանվել է ռուս բարձրաստիճան զինվորական գեներալ Վիտալի Գերասիմովը: Ռուսական կողմը չի մեկնաբանել այս տեղեկությունը:
Գիշերն ակտիվ հրթիռակոծվել է Սումի քաղաքը: Սումիի շրջանի ղեկավարի վկայությամբ՝ տուժել են նաև բնակելի թաղամասեր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 8-ի ուղերձում վստահեցրել է, որ ժամկետային զինծայառողները և պահեստայինները չեն մասնակցի ռազմական գործողություններին:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մարտական գործողություններին չեն մասնակցում և չեն մասնակցելու ժամկետային զինծառայություն անցնողները: Չի լինի նաև պահեստազորայինների լրացուցիչ զորակոչ », - ասել է Պուտինը։