Մատչելիության հղումներ

Պատերազմից առաջ սահմանին տեղակայված 150 հազար ռուս զինծառայողների մեծ մասն արդեն Ուկրաինայի տարածքում է


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, արխիվ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, արխիվ

Միացյալ Նահանգներըի պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան սպա այսօր Reuters-ին ասել է, որ գրեթե բոլոր 150 հազար ռուսաստանցի զինծառայողները, ովքեր տեղակայվել էին Ուկրաինայի սահմանի մոտ, արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում:

Պատերազմի 12-րդ օրը ռուսական բանակի հիմնական հատվածը դիրքավորվել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից հյուսիս:

Ռուսները տակավին ամբողջությամբ չեն հսկում Ուկրաինայի օդային տարածքը: Նրանք փորձում են նախևառաջ հրթիռակոծությունների և հրետակոծությունների միջոցով լուծել ռազմական խնդիրները:

Ըստ Պենտագոնի, պատերազմի ընթացքում ռուսներն ավելի է քան 625 հրթիռ են արձակել ուկրաինական թիրախների ուղղությամբ:

Պենտագոնը լրացուցիչ 500 ամերիկացի զինծառայող է ուղարկելու Եվրոպա: Ադպիսով Հին մայրցամաքում տեղակայված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի մոտ 100 հազարի:

«Թեպետ Ուկրաինայի օդային տարածքը լրիվ փակ չէ, Պուտինն ունի մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների գերիշխող առավելություն, դրանք Ուկրաինայի մոտակայքում են գտնվում և կարող են գործի դրվել: Չկա և ոչ մի նշան, որը թույլ կտար ենթադրել, թե Պուտինը ստիպված է Ռուսաստանի մյուս շրջաններից օդուժ մոտեցնել Ուկրաինային», - ասել է Պենտագոնի անանուն բարձրաստիճան սպան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG