Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ-ում ու Արցախում ստեղծված գործակալական ցանց


ԱԱԾ-ն հայտնում է , թե օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանում ու Արցախում ստեղծված ևս մեկ գործակալական ցանց է բացահայտել և չեզոքացրել : Ըստ հաղորդագրության` դրանում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի պետական մարմինների աշխատակիցներ։

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, ըստ որի` օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական կայքերում տեղադրել են բարձր վարձատրությամբ աշխատանքի վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով լրացնել աշխատանք փնտրողի անհատական և կենսագրական տվյալները, ապա առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել, այդ թվում՝ Արցախի և Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, մարտական դիրքերի վերաբերյալ։

Ըստ ԱԱԾ-ի, որոշ դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ հանդիպել են երրորդ երկրներում և ստացել ծածկանուններ, հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։

Հաղորդվում է, որ գործակալական այս ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին:

Պետական դավաճանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 16 անձ, նրանցից 10-ը կալանավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG