Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ռազմական գործողությունները կդադարեն, երբ Կիևը համաձայնի Ռուսաստանի պահանջներին»


«Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունը կդադարի այն պահին, երբ Կիևը համաձայնի Ռուսաստանի ներկայացրած պահանջներին», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այդ պահանջները երեքն են՝ սահմանադրորեն ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմի ռուսական պատկանելությունը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։

«Ուկրաինացիներին հստակորեն ասվել է՝ այս ամենը կարող է ակնթարթորեն դադարել», - հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG