Մատչելիության հղումներ

Զելենսկին և Բայդենը քննարկել են հետագա աջակցության, պատժամիջոցների հարցերը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Վաշինգտոնից Ուկրաինային հետագա աջակցության, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցների հարցերը։

«Օրակարգում ներառված էին անվտանգության, Ուկրաինային ֆինանսական աջակցության և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականության շարունակման հարցեր»,- կիրակի գիշերը գրել է Զելենսկին իր Twitter-ում։

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Սպիտակ տանը, զրույցը տեւել է մոտ կես ժամ։

Սպիտակ տունը հայտնել է նաև, որ Բայդենը զրույցի ընթացքում «քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները»։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոսել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նախաձեռնությունների մասին, ողջունել Visa-ի և Mastercard-ի որոշումը` Ռուսաստանում աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ։

Շաբաթ երեկոյան Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ։ Դա տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում Բենեթի բանակցություններից անմիջապես հետո։

XS
SM
MD
LG