Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, այսօր երկու զորակոչիկներ՝ Ֆիրդովսի Աբդուլաևը և Ֆարիդ Մամեդովը, Լաչինի շրջանում մեկ մարտական դիրքից մյուսը տեղափոխվելու ճանապարհին, եղանակային վատ պայմաններում անհետացել են:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ չնայած ձյան փոթորկին և դժվարանցանելի լեռնային տեղանքին, անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, և ամեն ինչ արվում է անհետացած երկու զինծառայողներին հայտնաբերելու համար: