Մատչելիության հղումներ

Մարտի 4-ի դրությամբ Ուկրաինայից հարևան երկրներ է տեղափոխվել 7696 ադրբեջանցի


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արխիվ, Բաքու:

Ուկրաինայում ընթացող պատերազմից խուսափելու համար այդ երկրում բնակվող 7 հազար 696 ադրբեջանցիներ տեղափոխվել են հարևան պետություններ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, նրանց մեծ մասն ապաստանել է Մոլդովայում և Լեհաստանում, կան նաև Սլովակիա, Հունգարիա և Ռումինիա տեղափոխվածներ:

Ադրբեջանի կառավարությունը հինգ չարտերային չվերթներով Ռումինիայից տուն է վերադարձրել 900 քաղաքացիների: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ չարտերային չվերթները կշարունակվեն: Մարդկանց տարհանում են նաև ավտոբուսներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG