Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը, որը նախատեսում է «համակարգող պետության» կարգավիճակի ստեղծում։ Այդ «համակարգող պետության» հովանու ներքո են ձևավորվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։
ՀԱՊԿ-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Դուշանբեում։
ՀԱՊԿ-ի անդամ են հետխորհրդային 6 երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը։