Ռուսաստանի Պետդուման մտադիր է վերանայել ռազմական գործողությունների ժամանակ ռուսական բանակի գործողությունների մասին այսպես կոչված` ֆեյքերի հեղինակների բանտարկության մասին օրենքը։
Առաջարկը ներկայացրել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վասիլի Պիսկարևը։ Դրանում հեղինակը առաջարկում է պատասխանատվություն սահմանել նաև Ռուսաստանի տնտեսության դեմ պատժամիջոցների կամ դրանց իրականացման կոչերի համար։
Համացանցում ռուսաստանյան դատարանների կողմից կեղծիք որակվող լուրերի, գրառումների հեղինակներին գործող օրենսդրությամբ սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում։