Մարիուպոլ քաղաքի շրջափակումը կավարտվի այսօր, քաղաքը օղակի մեջ կվերցվի, այսօր «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։
«Այսօր Մարիուպոլի շրջափակումն ամբողջությամբ կավարտվի, այն ամբողջությամբ կշրջափակվի», - ասել է նա։
Բասուրինի խոսքով՝ ինքնահռչակ հանրապետության երկրորդ քաղաքի խաղաղ բնակիչների համար անհրաժեշտ կլինի մարդասիրական միջանցք բացել։
«Ամեն ինչ պետք է անել, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի։ Ի դեպ, սննդի հետ կապված շատ մեծ խնդիր կա: Սա պետք է ինչ-որ կերպ կարգավորել և փորձել հնարավորինս արագ ապաշրջափակել քաղաքը, մարդասիրական միջանցք ստեղծենք, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ», - ասել է նա։