Մատչելիության հղումներ

Ընկերուհիս, որպես կամավոր կռիվ գնաց՝ երեկ զոհվեց. ուկրաինաբնակ հայ նկարիչ Բորիս Եղիազարյան


«էս տեսակ պատերազմ ոչ մեկ չէր սպասում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Կիևում բնակվող նկարիչ Բորիս Եղիազարյանը:

«Երկու օր ոչ ոք իրավունք չուներ տներից դուրս գալու, այսօր առավոտ դա վերացավ, խանութները սկսեցին աշխատել Կիևում ու շատ քաղաքներում: Հիմա շատ դաժան ա վիճակը Խարկովում: Հինգ օր շարունակ ինչքան մտան Խարկով, տվեցին վերացրեցին դրանց, հետ շպրտեցին, ու շատ զոհեր ունեցան նրանք»:

Եղիազարյանը ներկայացրեց՝ քաղաքում կան հինգ պաշտպանական կետեր՝ բոլոր կողմերից. «Կիևից դուրս են մարտերը գնում, Կիևը լավ պաշտպանված է»:

Հարցին, բոլոր բնակիչները զինվա՞ծ են, Եղիազարյանը պատասխանեց. «Բոլորը: Ես ուղղակի չեմ կարողանում զենք բռնել վիրահատությունից հետո, անցել է 8 օր, որ ես հիվանդանոցից դուրս եմ գրվել»:

Օգտատերերի հարցին՝ արդյոք այս իրավիճակը թույլ կտա՞, որ երբևէ ռուս և ուկրաինացի ժողովուրդը հաշտ ապրեն, Եղիազարյանը պատասխանեց. «Այն, ինչ Ռուսաստանն արեց, անսպասելի բան էր, էս տեսակ պատերազմ ոչ մեկ չէր սպասում: Երբ որ նա զորքերով մտավ Դոնեցկ, Լուգանսկ, մենք մտածեցինք հայտարարեցին անկախ հանրապետություններ և ուզում է Դոնեցկ, Լուգանսկում կռիվ անի, հայտարարի, որ «տեսեք ես եկել եմ պաշտպանելու»: Մենք չէինք սպասում, որ մեկ էլ հանկարծ մի օրվա մեջ Ուկրաինայի բոլոր՝ Ղրիմից, Բելառուսից կրակում են Ուկրաինայի վրա ամենաահավոր ձևով: Ամենաուժեղ հարձակումները Բելառուսից են գալիս», - ներկայացրեց նկարիչը:

Եղիազարյանը նշեց, որ հիմա կրակում են նաև բնակելի շենքերին. «16 երեխա զոհվեց, մանկապարտեզներին էին խփում, հիվանդանոցներին: Երեկվա թվով 116 ծանր վիրավոր երեխաներ, որոնց կյանքը փորձում են փրկել»:

«Խաղաղ բնակիչներից մոտ 50 հազար կամավորականներ են գրվել, որոնք ստացել են ուժեղ զենքեր, ու ամեն տեղ կանգնած են բոլոր քաղաքներում: Ես մի ընկերուհի ունեի, որին դիմանկարներ էի նկարել, երեկ զոհվեց, գնացել էր կամավորական: Ես իրան գիտեմ, իր կերպարը, հլը ջահել էր՝ 18 տարեկան, Մայդանում սրան հետ էին քշում բերում, էլի մտնում էր կռիվների մեջ», - ներկայացրեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG