«Այժմ հարկավոր է կենտրոնանալ գործնական խնդիրների լուծման, այլ ոչ թե Ուկրաինայի ԵՄ անդամակցելու հարցի վրա», - արձագանքելով Կիևից հնչող հայտարարություններին՝ այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այսօր Ուկրաինայի անդամակցության հարցը օրակարգում չէ։ Անդամակցությունը այնպիսի մի գործընթաց է, որ տարիներ է տևում։ Այսօր մենք պետք է կենտրոնանանք առաջիկա ժամերի, այլ ոչ թե առաջիկա տարիների խնդիրների վրա»,-նշել է Բորելը։