«Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են», -քիչ առաջ իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն՝ որևէ հավելյալ տեղեկություն չներկայացնելով։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել էր այսօր կեսօրին՝ Բելառուսի հարավում։