Մատչելիության հղումներ

Եվրոպա անցած ուկրաինացիներին երեք տարով ԵՄ տարածքում մնալու իրավունք կարող է տրվել


«Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Եվրոպա անցած ուկրաինացիներին իրավունք կընձեռվի ընդհուպ մինչև երեք տարի մնալ և աշխատել ԵՄ տարածքում», - այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը։

«Հուսով եմ, որ ԵՄ անդամ 27 պետությունների ներքին գործերի նախարարները այս առաջարկը կհաստատեն մինչև հինգշաբթի՝ մարտի 3-ը», - հայտարարել է հանձնակատարը։

Յոհանսոնի խոսքով՝ այս պահին Ուկրաինայից ԵՄ է անցել ավելի քան 400 հազար փախստական։ «Մենք, սակայն, ակնկալում ենք, որ նրանց թիվը կարող է հասնել մի քանի միլիոնի», - նշել է եվրոպացի պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG