Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են


Բելառուս - Ռումյանցև-Պասկևիչ առանձնատան այն սրահը, որտեղ անցնում են ռուս - ուկրաինական բանակցությունները, Գոմել, 28-ը փետրվարի, 2022թ․
Բելառուս - Ռումյանցև-Պասկևիչ առանձնատան այն սրահը, որտեղ անցնում են ռուս - ուկրաինական բանակցությունները, Գոմել, 28-ը փետրվարի, 2022թ․

Բելառուսի և Ուկրաինայի սահմանին գտնվող Պրիպյատի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ բանակցությունների նպատակն անհապաղ հրադադարի հաստատումն ու ռուսական զորքերի Ուկրաինայի տարածքից դուրսբերումն է։

Ուկրաինայի պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Պոդոլյակը։

Ռուսաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG