Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը հասցրեց 20 տոկոսի


Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդը որոշել է փետրվարի 28-ից բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5 տոկոսային կետով՝ հասցնելով տարեկան 20 տոկոսի:

Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքի վերաբերյալ հետագա որոշումներ կկայացնի՝ ելնելով արտաքին և ներքին պայմաններից, ռիսկի գնահատումից և այլ գործոններից։

Հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կօգնի պահպանել ֆինանսական և գների կայունությունը, պաշտպանել քաղաքացիների խնայողությունները արժեզրկումից, նշել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը։

XS
SM
MD
LG