Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունն ամբողջությամբ փակում է օդային տարածքը Ռուսաստանի համար


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ, Բրյուսել:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, արխիվ, Բրյուսել:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում հայտնել է, որ Եվրոպական միությունը որոշել է ամբողջությամբ փակել օդային տարածքը Ռուսաստանի համար:

«Մենք փակում ենք օդային տարածքը Ռուսաստանում գրանցված կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող բոլոր օդանավերի համար: Դրանք չեն կարող Եվրամիությունում վայրէջք կատարել, օդ բարձրանալ կամ անցնել Եվրամիության օդային տարածքով»,- ասել է ֆոն դեր Լայենը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, պատժամիջոցը տարածվում է ռուսական բոլոր, այդ թվում` մասնավոր օդանավերի վրա:

Եվրամիությունում չեն բացառում նաև նավահանգիստները ռուսական նավերի համար փակելու հնարավորությունը, սակայն որոշում դեռ չկա:

XS
SM
MD
LG