Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն անդրադարձել է Սումգայիթում հայերի ջարդերին։
«Այսօր մենք միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին», - ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ Հայաստանի արտգործնախարարությունը շեշտել է, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, «ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված տարածաշրջանային և միջազգային ջանքերին»: