Մատչելիության հղումներ

Զելենսկին Թվիթերում տեսանյութ է տեղադրել Կիևի նախագահական նստավայրից


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Կիևից տեսանյութ է հրապարակել, հայտարարելով, որ Ուկրաինան կապիտուլյացիայի չի գնա։

«Մի հավատացեք ֆեյքերին։ Ես այստեղ եմ, մենք զենքը վայր չենք դնի, կպաշտպանենք մեր երկիրը, մեր արդարությունը, մեր հողը, մեր երեխաներին», - ասել է Զելենսկին։

Թվիթերի իր էջում տեղադրված տեսանյությում նա կանգնած է Կիևի կենտրոնում գտնվող նախագահի նստավայի դիմաց։

Ժողովրդին ուղղված մեկ այլ տեսաուղերձով Զելենսկին ասել է, որ անցած գիշերվա մարտերում ուկրաինական բանակը հետ է մղել ռուսական ուժերի հարձակումը և վերահսկում է մայրաքաղաքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG