Մատչելիության հղումներ

Կիևը Կարմիր խաչին խնդրում է տարհանել զոհված ռուսաստանցի զինվորների մարմինները


Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը շաբաթ օրը կոչ է արել Միջազգային կարմիր խաչին կազմակերպել, ինչպես ինքն է նշել, սպանված հազարավոր ռուսաստանցի զինվորների մարմինների տարհանումը։

«Դա հումանիտար անհրաժեշտություն է։ Մենք խնդրում ենք, որ օկուպանտների մարմինները Ուկրաինայից դուրս հանվեն Ռուսաստան»,- ասել է Ուկրաինայի փոխվարչապետը։

Associated press-ը նշում է, որ նրա մեկնաբանությունը հնչում է այն ժամանակ, երբ անցած գիշերվա պայթյուններից ու փողոցային մարտերից հետո ռուսական ուժերը հյուսիսից, արևելքից ու հարավից մոտեցել են Կիևին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG