Շաբաթ առավոտյան Reuters-ի թղթակիցը մեքենայով շրջել է Կիևի կենտրոնում և հաղորդում է, որ փողոցները գրեթե դատարկ են, շատ քիչ մեքենաներ ու մարդիկ կան։ Բնակիչները վախենում են ռուսական ուժերի ներխուժումից Ուկրաինայի մայրաքաղաք։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այսօր առավոտյան ասել է, որ գիշերվա ընթացքում քաղաքում տեղի ունեցած մարտերի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Կիևում կրկին տագնապի ազդանշաններ են հնչել։