Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ Ուկրաինայի հետ բանակցելու համար


Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ Ուկրաինայի հետ բանակցելու համար, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես հայտնի է, այսօր Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ գործողության նպատակն է օգնել Լուգանսկի ժողովրդական հանրապետությանը և Դոնեցկի ժողովրդական հանրապետությանը՝ այդ թվում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման միջոցով: Իսկ դա, ըստ էության, հանդիսանում է չեզոք կարգավիճակի անբաժանելի բաղադրիչ», - ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ ռուսաստանյան պատվիրակության կազմում կլինեն պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG