Մատչելիության հղումներ

Նազարբաևի դուստրը հրաժարվել է պատգամավորի մանդատից


Դարիգա Նազարբաևա, արխիվ
Դարիգա Նազարբաևա, արխիվ

Ղազախստանի նախկին նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հրաժարվել է պատգամավորական մանդատից։

Տարածած հայտարարության մեջ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը նշում է, որ այդ որոշումը կայացրել է, որպեսզի կենտրոնանա սոցիալական, հումանիտար, մշակութային և բարեգործական գործունեության վրա։

Նազարբաևան երկրում հունվարյան ցույցերն անվանել է «ողբերգական իրադարձություն» և կոչ արել մանրակրկիտ ու օբյեկտիվ հետաքննել տեղի ունեցածը, ինչի արդյունքում «մեղավորները պետք է արդարացիորեն պատժվեն, իսկ անմեղները՝ ազատ արձակվեն»։

Անցած ամիս Ղազախստանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն, սպանվել է 225 մարդ, նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են։

XS
SM
MD
LG