Մատչելիության հղումներ

Կիևը զենք է խնդրում Գերմանիայից


Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Գերմանիայից պաշտպանական զենք է խնդրել Ուկրաինայի համար։

Բեռլինում կայացած ճապազրույցում նա ասել է․ «Այսօր մենք սպասում ենք կոալիցիոն կառավարության որոշմանը՝ անհապաղ պաշտպանական միջոցներ, զենք և սպառազինություններ տրամադրել, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել Ուկրաինայի քաղաքացիական հանրությանը ավիահարվածներից ու նաև ցամաքային հարձակումներից»։

Դեսպանը դիմել է Գերմանիայի հասարակությանը՝ խնդրելով օգնել համոզելու կառավարությանը օգնել ուկրաինացիներին այս դրամատիկ ժամերին ու օրերին «ոչ միայն համերաշխության խոսքերով, այլև համարձակ արարքներով ու անհապաղ աջակցությամբ»։

XS
SM
MD
LG