Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ հաջակցություն Ուկրաինայի


Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` ուկրաինացիներ այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ հաջակցություն Ուկրաինայի: «Ուզում ենք, որ Հայաստանը աջակցի մեզ այս դժվար պահին»,- ասում են այստեղ բնակվող ուկրաինացիները:

«Կարծում եմ` Հայաստանը պետք է աջակցի Ուկրաինային այս դժվարին պահին: Ես Լուգանսկից եմ, բոլոր հարազատներս արդեն հեռացել են այդտեղից ավելի ապահով վայր», - ասում է նրանցից մեկը:

«Ես անդադար բարեկամներիս հետ եմ խոսում, շատ ծանր հոգեբանական վիճակում են, բանկոմատներում, խանութներում հերթեր են, մարդիկ այնտեղ պանիկայի մեջ են, քաոս է սկսվել», - հավելում է Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի:

Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիան նախաձեռնել էր Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումը հակամարդկային գործողություն է և որևէ կերպ չի կարող արդարացվել. «Մենք հիմա եկել ենք այստեղ` ցույց տալու համար և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ ողջ աշխարհին, որ մենք մենք համերաշք ենք, որ մենք հասկանում ու գիտակցում ենք, որ մեր պայքարն ընդհանուր է, ազատությունը չի բաժանվում: Պուտինն ասում է, որ անբաժան է անվտանգությունը: Իրականում անբաժան է ազատությունը, անբաժան են մարդկային արժեքները, մենք պարզ այս ուղերձով ենք եկել»:

Հայաստանի իշխանությունների արձագանքը ռուս-ուկրաինական իրադարձություններին անհրաժեշտ էր, բայց ոչ բավարար, ընդգծում է արևմտամետ գործիչը։ Արտգործնախարարությունը երեկ նախքան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը հայտարարեց՝ պաշտոնական Երևանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա, պաշտոնական Երևանը ցանկանում է, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։

«Դա անհրաժեշտ էր ասել այն, ինչ ասվեց, բայց բավարար չէ, անհրաժեշտ էր ասել, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը` օրակարգում չկա Դոնբասի այս կեղծ հանրապետությունների ճանաչումը, դա շատ կարևոր է», - ասում է Խզմալյանը:

Հաջակցություն Ուկրաինայի ակցիան ավարտվեց այդ երկրի ու Հայաստանի հիմների կատարմամբ:

Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց՝ ընդդեմ Ուկրաինա ներխուժման
please wait

No media source currently available

0:00 0:01:06 0:00

XS
SM
MD
LG