Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

10:49 6.3.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով կառավարությանը կարգադրել է «կազմել ոչ բարեկամական գորրծողություններ իրականացնող երկրների ցանկը»:

16:13 6.3.2022

Կրեմլում երեկ կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի բանակցությունները:

Բենեթը, որ կարճատև աշխատանքային այցով էր Մոսկվայում, ավելի քան երկու ժամ տևած հանդիպումից հետո զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և խոսել զրույցի արդյունքների մասին։

16:14 6.3.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Վաշինգտոնից Ուկրաինային հետագա աջակցության, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցների հարցերը։

16:14 6.3.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր տեսաուղերձում ասել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են ռմբակոծել Օդեսան։ «Սա ռազմական և պատմական հանցագործություն կլինի»,- նշել է Զելենսկին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG