Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

17:33 4.3.2022

Ուկրաինայում ընթացող պատերազմից խուսափելու համար այդ երկրում բնակվող 7 հազար 696 ադրբեջանցիներ տեղափոխվել են հարևան պետություններ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, նրանց մեծ մասն ապաստանել է Մոլդովայում և Լեհաստանում, կան նաև Սլովակիա, Հունգարիա և Ռումինիա տեղափոխվածներ:

17:34 4.3.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերների հանդիպումը հաջորդ շաբաթավերջին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի ժամանակ:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սերգեյ Լավրովը հաստատել է իր մասնակցությունը, սակայն վստահ չեն, որ ստեղծված իրավիճակում Դմիտրի Կուլեբան կմասնակցի ֆորումին:

17:34 4.3.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե Ուկրաինայում առաջիկայում իրավիճակը կվատթարանա:

«Առաջիկա երկու օրում, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում ավելի վատ կացություն կստեղծվի, կզոհվեն և կտուժեն ավելի մեծ թվով մարդիկ, կլինեն ավելի շատ ավերածություններ»,- ասել է Ստոլտենբերգը:

17:57 4.3.2022

Ուկրաինական կողմը հաստատում է, որ Եվրոպայի ամենախոշոր​՝ Զապորոժիեի​ ատոմակայանն անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Այդ մասին են հաղորդում նաև միջազգային լրատվամիջոցները։

Այսօրվա վաղ ժամերին մարտական գործողություններ են ծավալվել ​ ատոմակայանի տարածքում։ Ինտենսիվ մարտերի ընթացքում ատոմակայանի համալիրի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որը որոշ ժամանակ անց հաջողվել է մարել։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG