ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտում է Ուկրաինայի վրա Ռուսաստանի «անխոհեմ և չհրահրված հարձակումը, որը վտանգում է անհաշիվ քաղաքացական անձանց կյանքեր»։
«Մեկ անգամ ևս, չնայած մեր պարբերական զգուշացումներին և դիվանագիտությունում ներգրավվելու անդադրում ջանքերին, Ռուսաստանն ընտրեց ինքնիշխան և անկախ երկրի դեմ ագրեսիայի ուղին», - ասված է Ստոլտենբերգի հայտարարությունում, որը հրապարակված է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում։
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է Կիևում և այլ քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներն էին օգնություն խնդրել Ռուսաստանի նախագահից։