Մատչելիության հղումներ

Ջո Բայդեն. «Դոնբասի կազմավորումների ճանաչումն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկնարկն է»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս Ուկրաինայի թեմայով ուղերձով, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 22 փետրվարի, 2022 թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս Ուկրաինայի թեմայով ուղերձով, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 22 փետրվարի, 2022 թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների ճանաչման համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել:

Բայդենը երեկ Մոսկվայի այդ քայլն անվանել է «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժելու մեկնարկ»:

«Ես սահմանում եմ պատժամիջոցներ, որոնք շատ ավելի կոշտ են 2014-ին մեր և մեր դաշնակիցների ընդունած որոշումների համեմատությամբ»,- երեկ Սպիտակ տանն ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը հետևում է Ռուսաստանի կեցվածքին և ագրեսիայի յուրաքանչյուր նոր դրսևորմանը կարձագանքի նոր կոշտ սանկցիայով:

Երեկ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ВЭБ (նախկին անունը՝ Վնեշէկոնոմբանկ), Промсвязьбанк-ի և դրանց 42 դուստր ձեռնարկությունների նկատմամբ: Նոր պատժամիջոցներ է սահմանում նաև Եվրամիությունը:

XS
SM
MD
LG