Մատչելիության հղումներ

Հայաստանի ՊՆ-ը հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին լուրը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի հաղորդումը գիշերը ժամը 3։55 հրաձգային զենքից Քելբաջարի Զյայլիք բնակավայրում ադրբեջանական զինուժի դիրքերի գնդակոծության վերաբերյալ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG