Կիևը կքննարկի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես Արտգործնախարարությունից հարցում եմ ստացել, որպեսզի քննարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ այսօր մտադիր է ուսումնասիրել հարցը։
«Դա խիստ անցանկալի է», - ի պատասխան՝ հայտարարել են Մոսկվայից։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը է՛լ ավելի կբարդացնի երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները։
Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: