Մատչելիության հղումներ

Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Մակրոնը զրուցում է Զելենսկու հետ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո բանակցություններ է վարում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 45 րոպե։

Շաբաթ օրը Մակրոնն արդեն հեռախոսով զրուցել էր Զելենսկու հետ, ով, ինչպես լրագրողներին հայտնել են Ելիսեյան պալատից, այն ժամանակ վստահեցրել է նրան, որ «չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին»։ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել «նոր քայլերի հանուն կայունության և խաղաղության և չի բացառել նոր առաքելությունները»։

Պուտինն ու Մակրոնը վերջին անգամ հեռախոսով զրուցել են փետրվարի 12-ին։ Փետրվարի 7-ին նրանք մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել Կրեմլում։

XS
SM
MD
LG