Մատչելիության հղումներ

Միրզոյանը Մյունխենում հանդիպել է Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ


Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Հայաստանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հարցը՝ ընդգծելով դրան վերաբերող համաձայնագրի մշակմանն ուղղված հետագա աշխատանքների և ստորագրման անհրաժեշտությունը։

Բանակցությունների ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը, որ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Նախարար Միրզոյանը Մյունխենում հանդիպել է նաև Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարՖայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատել երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG