Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Աթենքում կկայանա հույն-թուրքական բանակցությունների հերթական փուլը


Թուրքական նավերը Միջերկրական ծովում, արխիվ
Թուրքական նավերը Միջերկրական ծովում, արխիվ

Հունաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ Աթենքում նոր բանակցություններ կանցկացնեն՝ քննարկելով Միջերկրական ծովի ավազանում ստեղծված իրադրությունը։ Այս մասին այսօր հաղորդել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հույն-թուրքական դիվանագիտական խորհրդակցությունները վերսկսվել էին անցած տարի՝ շուրջ հնգամյա դադարից հետո։ Անթենքի և Անկարայի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը թուրքական ափի անմիջական հարևանությամբ գտնվող կղզիների ապառազմականացված կարգավիճակի հետագա ճակատագիրն է։

Թուրքական իշխանությունները պնդում են, որ Հունաստանը, խախտելով Լոզանի պայմանագրի դրույթները, այդ կղզիներում ռազմական ենթակառույցներ է ստեղծում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG