Մատչելիության հղումներ

Շոլց․ «Ուկրաինական ճգնաժամի դինամիկան հնարավոր կլինի փոխել միայն բանակցությունների միջոցով»


Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, արխիվ

«Ուկրաինական ճգնաժամի դինամիկան հնարավոր կլինի փոխել միայն բանակցությունների միջոցով», - այսօր, դիմելով Մյունխենի անվտանգության հարցերով միջազգային համաժողովի մասնակիցներին, հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Ես պատրանքներ չունեմ, արագորեն հաջողության հասնելու ակնկալիքներ չկան, սակայն մենք պետք է սատարենք դիվանագիտությունը՝ առանց միամտություն ցուցաբերելու», - հայտարարել է գերմանական կառավարության ղեկավարը։

«Ուկրաինայի շուրջ զորքերի կուտակումը որևէ արդարացում չունի, իսկ այդ երկրի վրա [ռուսական] հարձակումը մեծագույն սխալ կլինի», - հայտարարել է Շոլցը՝ հատուկ ընդգծելով, որ Արևելյան Ուկրաինայում իրադրության հանգուցալուծման համար «Նորմանդյան ձևաչափը որոշիչ նշանակություն ունի»։

«Եվրոպայում այսօր պատերազմի վտանգ է առկա։ Վտանգը դեռ չեզոքացված չէ», - հավելել է Գերմանիայի դաշնային կանցլերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG