Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը թիրախավորել է Թաղավարդ համայնքի բնակելի տները. Արցախի դատախազություն


Փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել բնակավայրի բնակելի տների ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը:

Համաձայն հաղորդագրության, վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։

Դեպքի մասին հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։

Փետրվարի 11-ին էլ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն էր հայտնել, որ այդ օրը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG