Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1469-ով, բուժվածներինը՝ 2587-ով, գրանցվել է մահվան ևս 30 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1469-ով՝ հասնելով 414 հազար 764-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 587-ով և հասել 388 հազար 780-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 879 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 857 հազար 715-ի։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 308-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 88 մարդ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 84 նոր դեպք

Արցախում իրականացվել է 269 թեստավորում, որից հաստատվել է 84-ը, այդ թվում երեխաներ:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ գրանցվել է մահվան մեկ դեպք:

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62-ը:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG