Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին


Ռուսաստան - RS-24 Yars ( PC-24 «Ярс») բալիստիկ հրթիռները Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ, 24-ը հունիսի, 2020թ․
Ռուսաստան - RS-24 Yars ( PC-24 «Ярс») բալիստիկ հրթիռները Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ, 24-ը հունիսի, 2020թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ փետրվարի 19-ին «ռազմավարական զսպման ուժերի» զորավարժություններ են մեկնարկելու Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։ Արձակվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ։

Զորավարժություններում ներգրավված են Ռուսաստանի հրթիռային զորքերը, օդա-տիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։

Պետական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ պլանավորված զորավարժությունների շրջանակում սովորաբար Հյուսիսային նավատորմի սուզանավից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվում Կամչատկայի փորձադաշտի, իսկ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավից հրթիռ է արձակվում Ռուսաստանի հյուսիսային փորձադաշտի թիրախների վրա։ Բալիստիկ հրթիռների արձակումներ են կատարում նաև Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, իսկ օդուժը թևավոր հրթիռներ է արձակում։

Մոսկվան միջուկային սպառազինությունների զորավարժություններ է սկսում ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին։

XS
SM
MD
LG