Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել են ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինն ու Ջուանշեր Բուրչուլաձեն։
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են գլոբալ անվտանգության մարտահրավերները։ Բուրչուլաձեն պենտագոնի ղեկավարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի և Ուկրաինայի անվտանգությանը վճռական աջակցություն և ամուր դիրքորոշում ցուցաբերելու համար։
Անդրադարձ է կատարվել նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության հարցերին։