Մատչելիության հղումներ

ՄՕԿ-ը կոչ է անում վաղաժամ հետևություններ չանել Վալիևայի շուրջ դոպինգային սկանդալի պատճառով


Միջազգային օլիմպիական կոմիտեն կոչ է անում վաղաժամ հետևություններ չանել ռուսաստանցի 15-ամյա գեղասահորդուհի Կամիլա Վալիևայի անվան շուրջ ծագած սկանդալի առթիվ։

«Մենք պետք է խստորեն հետևենք օրենքի տառին, քանի որ իրավական գործընթացը շատ կարևոր է։ Այս պատմությունը դեռ չի ավարտվել։ Վալիևայի երկրորդ դոպինգ թեստի արդյունքները դեռ հայտնի չեն, այնպես որ հնչող աղմկալի հայտարարությունները փոքր-ինչ վաղաժամ են», - հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը։

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Վալիևայի՝ դեկտեմբերին արված դոպինգ թեստում արգելված դեղամիջոցների հետքեր էին հայտնաբերվել։ Չնայած դրան Մարզական արբիտրաժային դատարանը դեմ էր արտահայտվել նրա որակազրկմանը՝ թույլատրելով ռուս գեղասահորդուհուն շարունակել ելույթները։ Դատարանի այս որոշումը դժգոհության ալիք էր բարձրացրել ձմեռային օլիմպիադայի մասնակիցների և մարզական լրագրողների շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG