ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Լավ հեռախոսազրույց նախագահ Ալիևի հետ։ Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը և Ռուսաստանի ռազմական ներուժի աճը Ուկրաինայում և մերձակայքում, ներառյալ էներգակիրների շուկաների վրա ազդեցությունները: Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին գազի մատակարարումների ավելացման և Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինելու համար»,- Թվիթերում գրել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը։